ԿարևորՔաղաքական

Ֆրանսիան կփորձի նպաստել երկխոսության վերսկսմանը՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակում

Ֆրանսիան ջանք չի խնայի, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում նպաստի Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության վերսկսմանը՝ հակամարտության տևական կարգավորման և Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման նպատակով, ասված է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։

44-օրյա պատերազմի տարելիցի կապացությամբ Ֆրանսիայի դեսպանությունն իր

անկեղծ վշտակցությունն ու զորակցությունն է հայտնել զոհերի և վիրավորների ընտանիքներին։

Նշված է նաև, որ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունն այսօր առավոտյան ժամը 11։00-ին մեկ րոպե լռությամբ հարգել է նախորդ տարվա արյունալի հակամարտության նահատակների հիշատակը։

Back to top button