Հայկական հարց

Կոտորածից փրկված սեբաստահայերը սփյուռքում փորձում են պահպանել ազգային ինքնությունը․ «Հայկական հարց»

Սեբաստիայի նահանգում հայերի հանդեպ հալածանքներն սկսվում են դեռևս 1914 թվականին։ Դրանք զանգվածային կոտորածների են վերածվում 1915 թվականի հունիս- օգոստոս ամիսներին։

Ձերբակալվում և սպանվում են հայ հասարակական-քաղաքական գործիչները, մտավորականերն ու հոգևորականները։ Տղամարդկանց զորակոչի անվան տակ հեռացնում են իրենց բնակավայրերից և խումբ-խումբ կոտորում։

Կանանց, երեխաներին և ծերերին տեղահանության ճանապարհին են սպանում։ Նահանգի առանձին բնակավայրերում հայերը դիմում են ինքնապաշտպանության։

Առավել հիշարժան է Շապին Գարահիսարի ինքնապաշտպանությունը, որը անհավասար ուժերի և որևէ օգնության բացակայության պայմաններում դատապարտված էր պարտության։

Ինքնապաշտպանական ուժերը փորձում են ճեղքել թշնամու զորախմբերի պաշարումը, բայց քչերին է հաջողվում փրկվել։

Ջարդերից մազապուրծ եղած սեբաստահայերն ապաստանում են տարբեր երկրներում։ Նրանք փորձում են պահպանել ազգային դիմագիծն՝ ստեղծելով միություններ և կրթական հաստատություններ։

Թեմային է անդրադառնում Հայաստանի պատմության թանգարանի նոր և նորագույն պատմության բաժնի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Տիգրան Ղանալանյանը։ «Հայոց ցեղասպանությունը և Արևմտյան Հայաստանի ժողովրդագրությունը»՝ մաս 18-րդ։

Back to top button