ԿարևորՀասարակություն

Կշարունակենք աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղից տեղահանված և Հայաստանում ապաստանած անձանց և տուժած համայնքներին

Կշարունակենք աջակցություն ցուցաբերել ԼՂ-ից տեղահանված և Հայաստանում ապաստանած անձանց։ Այս մասին ասվում է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ֆեյսբուքի էջում՝ 44-օրյա պատերազմի տարելիցի առիթով տեղ գտած գրառման մեջ: 

«ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի թիմը, ողջ հայ ժողովրդի հետ միասին, ոգեկոչում է բոլոր նրանց, ովքեր զոհվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում, և իր անկեղծ ցավակցությունն է հայտնում բոլոր ընտանիքներին, վիրավորներին և տուժածներին: 

ՄԱԿ-ի Միջգերատեսչական արձագանքման պլանի միջոցով և մեր գործընկերների հետ միասին՝ մենք կշարունակենք մարդասիրական և վերականգնողական աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղից և դրա շրջակայքից տեղահանված և Հայաստանում ապաստանած անձանց և տուժած համայնքներին»,- նծված է գրառման մեջ:

Back to top button