ԿարևորՔաղաքական

ԵՄ պատրաստ է շարունակել իր աջակցությունը Հայաստանի վերականգնման և դիմակայունության ուղղությամբ

Եվրամիույթունը ցավակցություն է հայտնում բոլոր ընտանիքներին, որոնք 44-օրյա պատերազմի ժամանակ կորցրել են իրենց հարազատներին, բարեկամներին, հարևաններին և այլ մերձավորներին, ասված է Հայաստանում ԵՄ գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։

«Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը հարգում է զոհվածների հիշատակը, կարեկցում ապրուստի միջոցները կորցնողներին, իսկ պատերազմում վիրավորված բոլոր անձանց մաղթում է լիարժեք ապաքինում։

Մենք վերահաստատում ենք մեր ցավակցությունը բոլոր ընտանիքներին, որոնք կորցրել են իրենց հարազատներին, բարեկամներին, հարևաններին և այլ մերձավորներին։ ԵՄ-ն մշտապես հետամուտ է եղել հակամարտության խաղաղ կարգավորմանը։

ԵՄ-ն պատրաստ է խթանել շփումներ, ապահովել մարդասիրական օգնություն և շարունակել իր աջակցությունը Հայաստանի վերականգնման, դիմակայունության և բարեփոխումների ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Back to top button