ԿարևորՄիջազգային

Բունդեսթագի ընտրություններում հաղթել է Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությանը

Բունդեսթագի ընտրություններում հաղթել է Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությանը։

Ըստ Գերմանիայի ԿԸՀ տվյալների՝ Սոցիալ-դեմոկրատների օգտին քվեարկել է ընտրողների 25,7% տոկոսը։

ԿԸՀ-ի տվյալներով ՝ Գերմանիայի խորհրդարանի երկրորդ ամենամեծ խմբակցությունը կստեղծի Քրիստոնեա-դեմոկրատական ​​և քրիստոնեա-սոցիալական միություններ դաշինքը, որի օգտին քվեարկել է ընտրողների 24.1%-ը: Սա պահպանողականների պատմության մեջ ամենավատ արդյունքն է։

Ընդհանուր առմամբ, նոր, 20-րդ գումարման Բունդեսթագում անցկացվում է վեց քաղաքական դաշինք. բացի Սոցիալ-դեմոկրատներից և Քրիստոնեա-դեմոկրատական ​​և քրիստոնեա-սոցիալական միություններ դաշինքից, խորհրդանան են անցնում «Կանաչները», որոնք երրորդ տեղն են զբաղեցրել ձայների 14,8%-ով, լիբերալ Ազատ դեմոկրատական Կուսակցությունը (FDP, լիբերալներ) ՝ ձայների 11,5%-ով, Աջ պոպուլիստական ​​«Այլընտրանք Գերմանիայի համար» ՝ 10,3%-ով, Ձախ կուսակցությունը՝ 4,9%-ով:

Ո՞վ է, ի վերջո, դառնալու Գերմանիայի հաջորդ կանցլերը` Սոցիալ-դեմոկրատական կուսակցության թեկնածու Օլաֆ Շոլցը, թե՞ նրա մրցակից Արմին Լաշեթը՝ Քրիստոնեա-դեմոկրատական ​​և քրիստոնեա-սոցիալական միություններ դաշինքի թեկնածուն, հարցը մնում է բաց:

Լիբերալները կնախընտրեին դաշինք պահպանողականների հետ, մինչդեռ «Կանաչները» չեն թաքցնում սոցիալ-դեմոկրատների հետ կառավարություն ձևավորելու իրենց ցանկությունը: Գերմանիային մոտ օրերս սպասվում են կուլիսային խաղեր, սակարկությունները և անվերջ բանակցություններ։

Երեկ Գերմանիայում Բունդեսթագի ընտրություններ են անցկացվել։ Խորհրդարանի ապագա կազմը որոշել է ընտրելու իրավունք ունեցող երկրի բնակիչների շուրջ 60,4 միլիոնը։

Back to top button