Կարևոր

Վրաստանն առաջարկում է Թբիլիսիում հարթակ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի երկխոսության համար

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարում է, որ Հարավկովկասյան խաղաղության և հարևանության նախաձեռնությունը կստանա մշտական ​​ձև և բնույթ, Թբիլիսիում երկխոսության հարթակ կստեղծվի:

Ինչպես հայտնում է  Վրաստանի Հանրային հեռուստատեսության կայքէջը՝  Իրակլի Ղարիբաշվիլին այսօր ճեպազրույցում, խոսելով նոր նախաձենության մասին, նշել է, որ Թբիլիսին հանդես է եկել որպես միջնորդ և հունիսին մարդասիրական գործողություն է իրականացվել` 15 հայ գերիներին վերադարձնելու դիմաց ականապատ դաշտերի քարտեզներ են տրվել:

«Նման նախադեպ չի եղել 30 տարի: Իմ նախաձեռնությունն է շարունակել այս գործընթացը ավելի բարձր մակարդակով, և մենք, անշուշտ, միջնորդություն ենք առաջարկում մեր եղբայրական պետություններին ՝ ադրբեջանցի և հայ եղբայրներին: Այս հարթակը, որը մենք պատրաստվում ենք ստեղծել այժմ Թբիլիսիում, բնականաբար ավելի մշտական ձև և բնույթ կտա այս նախաձեռնությանը», – ասել է Իրակլի Ղարիբաշվիլին:

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, Հարավային Կովկասում՝ «Հարևանության խաղաղ  նախաձեռնության» մասին խոսել է սեպտեմբերի 25-ին, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանում: Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով ՝ «Վրաստանը պատրաստ է Թբիլիսիում անցկացնել միջազգային հանդիպում, որտեղ կքննարկվեն բարիդրացիական խաղաղ նախաձեռնության հեռանկարները, որին կներգրավեն հարավկովկասյան հարևաններն ու միջազգային գործընկերները»

Ցուցադրել ավելի
Back to top button