ԿարևորՀասարակություն

Հավատքով ու նվիրումով պաշտպան կանգնե՛ք հայրենիքին․ Արամ Ա

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ն ուղերձ է հղել 44-օրյա պատերազմի տարելիցի կապակցությամբ:

«Արցախեան 44-օրյա պատերազմի տարելիցին տխուր առիթով մեր հայացքներն ու մտքերն ուղղենք առաջին հերթին նահատակների ծնողներին՝ ասելով.- ձեր զավակներն իրենց արյունը թափեցին հայրենիքի անվտանգության ու անկախության համար։

Ով այս սրբազան նպատակի համար զոհում է իրեն՝ նահատակ է, և դուք հպարտ պետք է լինեք, որ ձեր զավակները մեր ազգի ու հայրենիքի համար դարձել են նահատակներ։

Այսօր, երբ հիշում ենք մեր նահատակներին, նաև պէտք է լսենք երկնքից երկիր մեզ հասնող նրանց պատգամը.- հավատքով ու նվիրումով պաշտպան կանգնե՛ք հայրենիքին, թշնամու դիմաց մնացե՛ք ամուր, անզիջող՝ հավատքով ու կամքով ամրացած»,- ասված է ուղերձում:

Ցուցադրել ավելի
Back to top button