ԿարևորՄշակույթ

«Համընդգրկուն ժառանգություն»․ ազգային փոքրամասնությունները Գառնիում կներկայացնեն իրենց համայնքների պատմությունը

«Եվրոպական ժառանգության օրեր»-ի շրջանակում «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում մեկնարկել է «Համընդգրկուն ժառանգություն» խորագիրով միջոցառումը՝  նվիրված Հայաստանում ապրող ազգային փոքրամասնություններին։

Հրեական, ռուսական, ասորական և եզդիական համայնքների ներկայացուցիչները կներկայացնեն իրենց համայնքների պատմությունը, լուսանկարների ցուցադրությամբ էլ՝ այցելուները կծանոթանան ազգային փոքրամասնությունների պատմամշակութային ժառանգությանը։

Կներկայացվեն նաև՝ ազգային պարերը, խոհանոցը։

Back to top button