Վերնատուն

Հասարակությունը պիտի ընդունի, որ արվեստն առաջնային է․ «Վերնատուն»

Ինչպիսի՞ն են անկախ Հայաստանի ու արվեստագետի փոխհարաբերությունները, ի՞նչ գործառույթ ունի արվեստը, ո՞վ է անկախության ու ազատության գաղափարների կրողն ու տարածողը։ Արվեստագետ Սամվել Սաղաթելյանն ասում է, որ անկախության ու ազատության գաղափարները մշակվում և գեներացվում են մշակութային հարթակներում և որ արվեստի դերն առաջնային է։

«Արվեստագետը խախտում է մշակութային, նահապետական գոյատևման անդորրը։ Գոյատևման և պահպանման մենթալիտետը կարելի է վերափոխել, դարձնել մի բան, որն իր մեջ նոր գաղափարներ կկրի։ Արշիլ Գորկու օրինակն ամենալավն է․ «Տարբերվել, որ գոյատևել»՝ հայկական ֆենոմենը, որն հետաքրքիր իրագործվեց նաև իր արվեստում», – ասում է Սամվել Սաղաթելյանը։

Back to top button