

Կոմիտասի թանգարան-ինստիտուտի գործունեությունն ուղղված է Կոմիտասի ստեղծագործական ժառանգության հետազոտմանն ու մասսայականացմանը, կոմիտասագիտության զարգացմանը:
Վերջապես իրականացավ մեր ժողովրդի փայփայած վաղեմի երազանքը. 2015-ի հունվարի 29-ին տեղի ունեցավ թանգարան-ինստիտուտի պաշտոնական բացումը, որը մեծ հնարավորություն ընձեռեց մասնագետներին ուսումնասիրելու մեծն Կոմիտասի ստեղծագործական ժառանգությունը: