ԿարևորՀասարակություն

Թավշյա սեզոնին Հայաստանը ռուսաստանցիների համար ամենապահանջված ճանապարհորդական ուղղություններից է

Ռուսաստանում թավշյա սեզոնին արտասահմանյան թռիչքների ամենապահանջված ուղղություններն են Հայաստանը, Ուզբեկստանը, Ղրղզստանը և Թուրքիան: Այս մասին ասված է Tutu.ru ուղևորությունների եւ ճանապարհորդական ծառայության հետազոտության մեջ (ՏԱՍՍ-ը ծանոթացել է արդյունքներին):

Նշվում է նաև, որ պահանջարկ վայելող և թոփ 20-ում հայտնված երկրներից են Կիպրոսը, Հունաստանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Եգիպտոսը, Իտալիան և Չեռնոգորիան:

Իսկ արտասահմանյան ավիատոմսերի ամրագրումների թիվը օգոստոսի համամեմատ սեպտեմբերի առաջին 3 շաբաթվա ընթացքում աճել է 13%-ով:

Ցուցադրել ավելի
Back to top button