Ստարտափ Հայաստան

Ընտանի կենդանիների «դրսի» աքսեսուարների հայկական առաջարկը․ «Ստարտափ Հայաստան»

Ընտանի կենդանիներն իրենց հետ ո՛չ միայն դրական լիցքեր, լիություն ու ընկերակցություն են բերում, այլ նաև ծախսեր ու հոգսեր։ Հաճախ ասում են, որ կենդանի պահելն ավելի թանկ է արժենում, քան երեխա պահելը։ Արևիկ Սաֆարյանն այն հազարավոր մարդկանցից է, որ տանը կենադնի ունի։ Բայց իր շունը շատ շուտով տիրոջն օգնում է հասկանալ, որ կենդանի պահելը կարող է պակաս ծախսատար լինել, եթե ստեղծագործես։

Արևիկը որոշում է բիզնեսով զբաղվել՝ առաջարկելով ընտանի կենդանիների աքսեսուարների՝ հայկական այլընտրանքը։ Տանը հինգ երեխա են, հինգն էլ՝ կենդանասեր։ Սաֆարյանների ընտանիքի երեխաներից Արևիկը հատուկ սեր ունի ընտանի կենդանիների հանդեպ։ Ընտանիք կազմելուն զուգահեռ Արևիկը որոշոմ է, որ պետք է շուն պահի և ընկերների ու ծանոթների հետ կիսվի կենդանու խնամքի մասին տեղեկություններով։

Գործերը լավ էին առաջ գնում մինչև այն պահը, երբ Արևիկը հասկանում է, որ ընտանի կենդանի՝ այս դեպքում շուն պահելը, մատչելի չէ։ Դրանից էլ ծնվում է կենդանիների համար աքսեսուարներ ստեղծելու գաղափարը։ Կամ եթե ավելի կարճ, սկսում է առաջարկել «դրսի» արտադրանքի տեղական այլընտրանքը։

Արևիկը բիզնեսը սկսելուց առաջ հստակ որոշել էր, որ բանկերի հետ գործարք չի անելու, վարկ չի վերցնելու։ Անհարժեշտ գումարը, եթե կարիք լինի, կհավաքի՝ թեկուզ իրեն նեղություն տալով։ Այս որոշման պատճառը շատ բարձր տոկոսադրույքներով բիզնես վարկերի առաջարկներն են եղել։

Ասում է՝ իր ընտրած ճանապարհը դժվար է, բայց «խիղճս հանգիստ է, գիտեմ, որ իմ բիզնեսի տերը միայն ես եմ»։ Արևիկն իր շուրջն է հավաքել կամավորների նաև, որոնք նրան օգնում են բիզնեսի զարգացման հարցում։

«Քանի որ ֆինանսներն այդքան էլ շատ չեն, նրանց վարձատրում եմ, երբ որևէ բան եմ վաճառում։ Սա համագործակցության լավ տարբերակ է՝ անում են ինձ համար, սովորում և փորձ են ձեռք բերում իրենց համար»,- ասում է նա։

Արևիկի մտահոգությունը բազմազան տեսականի ունենալն է։ Ամեն ինչ անում են, որ հաճախորդներին առաջարկեն աշխարհում եղած ապրանքների իրենց` հայկական տարբերակը։ Բիզնեսում հաջողելու և մի քայլ առաջ լինելու համար էլ ստեղծում է այնպիսի աքսեսուարներ, որոնք հաճախորդը բացի իրենց խանութից ուրիշ ոչ մի տեղ չի գտնի։ Արևիկի խանութը փոքրիկ է, դեռ օնլայն, բայց ունի իր հավատարիմ ու մշտական հաճախորդները։

Ցուցադրել ավելի
Back to top button