ԿարևորՀասարակություն

Արցախի նախագահը Բերքաձոր համայնքում մասնակցել է խաչքար-հուշարձանի բացման արարողությանը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 25-ին այցելել է Ասկերանի շրջանի Բերքաձոր համայնք և մասնակցել Արցախյան երրորդ պատերազմում զոհված բերքաձորցիների հիշատակին կառուցված խաչքար-հուշարձանի բացման արարողությանը:

Երկրի ղեկավարն իր խոսքում նշել է, որ Հայրենիքի պաշտպանության համար նահատակված բոլոր քաջորդիների պայծառ հիշատակը վառ պահելու լավագույն տարբերակը նրանց պայքարը շարունակելու հաստատակամությամբ Արցախի զորացման գործին լծվելն է:

Ցուցադրել ավելի
Back to top button