ԿարևորՄիջազգային

Թուրք-վրացական տնտեսական սկանդալ․ Նամախվանի ՀԵԿ-ի կառուցումն առկախվել է

Վրաստանում թուրքական ընկերության կողմից Նամախվանի ՀԷԿ-ի կառուցման դեմ մոտ մեկ տարի շարունակվող բազմահազարանոց ցույցերն անսպասելի հագացուլուծում են ստանում։

Մինչ Վրաստանի կառավարությունը ցույցերի ճնշման ներքո ստեղծած փորձագիտական խորհրդի միջոցով ուսումնասիրում էր ցուցարարների առաջ քաշած հարցերը, թուրքական ընկերությունն անսպասելիորեն խզում է Վրաստանի կառավարության հետ կնքած խոշոր ներդրումային նախագծի մասին պայմանգիրը՝ նպատակ հետապնդելով դիմել միջազգային արբիտրաժային դատարան։

Թուրքական ENKA Renewables ընկերությունը խզում է Վրաստանի կառավարության հետ 2019-ին կնքած պայմանգիրը, որը նախատեսում էր Արևմտյան Վրաստանում՝ Իմերեթիի շրջանում գտնվող Ռիոնի գետի կիրճում 800 միլիոն դոլար արժողության հիդրոէլեկտրակայանի կառուցում։  

Ընկերությունն իր որոշման մասին հայտարարել է Ստամբուլի ֆոնդային բորսայի միջոցով՝ անմիջապես Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նյույորքյան հանդիպումից հետո։ Սակայն պարզ չէ՝ արդյոք երկու երկրների ղեկավարներն անդրադարձել են թուրքական ընկերության վրացական նախագծին։

Հիդրոէլեկտրակայանի կառուցումից հրաժարվելու հիմնական պատճառը ENKA-ն համարում է  պայմանագրում ամրագրված պայմանների խախտումն ու ֆորսմաժորային իրավիճակը:

Շուրջ մեկ տարի ՀԷԿ-ի կառուցման դեմ Վրաստանում ընթացող բազմահազարանոց ցույցերի ֆոնին աստիճանաբար բացահայտվում էին պայմանագրի՝ Վրաստանի համար բացասական կետերը։ Եթե սկզբում մտավախությունը Ռիոնի գետի էկոհամակարգի ոչնչացումն էր, սողանքների ակտիվացումը, գյուղերի ոչնչացումը, վերջին ամիսներին էլ պարզվեց, որ Ռիոնի կիրճը (զգալի մասը) պայմանագրով թուրքական ընկերությանն է փոխանցվել 99 տարի ժամկետով։ «Ուզում են տիրանալ մեր հող ու ջրին», «ոչ թուրքերին» և նմանատիպ այլ կարգախոսներով բողոքի ակցիաները ստացել էին հակաթուրքական բնույթ։

Ռազմավարական օբյեկտի շահագործումը թուրքական ընկերության կողմից էներգետիկ անկախության երաշխիք չէին համարում նաև Վրաց եկեղեցու հոգևորականները, ովքեր ևս միացել են բողոքի ակցիաներին։

ՀԷԿ-ի կառուցմանը դեմ  հանդես եկողները՝ տեղի բնակիչները, ակտիվիստները, բնապահպանները թուրքական կողմի հեռացումը դրական իրադարձություն են համարում երկրի համար, սակայն նաև նշում ՝ Վրաստանը  կկանգնի միլիոնների հասնող տուգանքի առջև, որովհետև ֆորսմաժորային իրավիճակը ոչ թե օրինակ բնական աղետների այլ ցույցերի պատճառով է ստեղծվել։ Ակցիաների կազմակերպիչ Վառլամ  Գոլեթիանին ասում է․

«Մենք սպասում էինք՝ կրկին ակտիվ գործողությունների անցնել ընտրություններից հետո։ Այս ընթացքում, երբ մենք արգելափակում էին թուրքական ընկերության ներկայացուցիչների մուտքը կիրճի տարածք, նրանք ամեն օր դրոնով նկարահանումներ էին անում՝ հավանբար արբիտրաժային դատարան դիմելու նպատակով։ Սակայն պայմանգիրը խզելու մասին հայտարարությունից հետո էլ շարունակելու ենք այստեղ մնալ, մինչև թուրքական կողմը դուրս չբերի տեխնիկան»։

Վրաստանի էներգետիկայի զարգացման ասոցացիայի ղեկավար Գիորգի Աբրամիշվիլին  նկատում է․  

«ՀԷԿ-ի կառուցման չեղարկումը ոչ մեկի հաղթանակը չէ, բացի հարևան Ռուսաստանի։ Մեր երկիրը տուգանքի տեսքով կկորցնի մի քանի հարյուր միլիոն դոլար, կկորցնենք մեր ռազմավարական նեդրողին՝ շարունակելով մնալ կախված Ռուսաստանից»։

Իշխող ուժը սա բացասական ազդակ է համարում։ «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեի խոսքով  

«էներգետիկ անկախությունը մեր գլխավոր առաջնահերթություն է։ Սա բացասական ազդակ է նոր ներդրումների համար։ Սակայան, կառավարությունը ամեն ինչ կանի, որ էնեգետիկ ներդրումները շարունակվեն»։

Վրաստանի Էկոնոմիկայի նախարարությունը հույս ունի բանակցություններով արդյունքում փրկել նախագիծը։ Գերատեսչության հայտարարությունում նշվում է, որ սա ընկերության նախնական որոշումն է, պայմանգիրը խզելու վերջնական փուլը չէ։

Հարցի շուրջ քննարկումները հավանաբար կսկսվեն հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրություններից հետո։

Back to top button