ԿարևորՀասարակություն

Տառապյալ հայ ժողովուրդը վերածաղկելու և պտուղ տալու անսպառ կարողություն ունի․ Հռոմի պապն ընդունել է նորընտիր Պատրիարքին

Սեպտեմբերի 24-ին Հռոմի պապ Ֆրանցիսկոս Սրբազան Քահանաայապետն ընդունել է Տանն Կիլիկիո Կաթողիկէ հայոց նորընտիր Կաթողիկոս Պատրիարք Ռաֆայէլ Պետրոս ԻԱ-ին` հայտնում է Vatican News-ը։

Ֆրանցիսկոս պապը նորընտիր Պատրիարքին է հանձնել «Ecclesiastica Communio-Եկեղեցական Հաղորդության» վավերագիրը, որտեղ Սրբազան Քահանայապետը ողջունել է նրա ընտրությունը:

Վավերագրում նշված է, որ Պատրիարքի ընտրությունը տեղի է ունեցել այնպիսի ժամանակաշրջանում, երբ մարդկությունը կանգնած է մարտահրավերների առջև՝ հատկապես Սիրիան և Լիբանանը, «որտեղ գտնվում է Հայոց Տանն Կիլիկիո Եկեղեցին»։

Քահանայապետն ասել է, որ քաջատեղյակ է հայ ժողովրդի կրած տառապանքներին, որոնք քրիստոնեության 1700 տարիներից ավելի պատմության ընթացքում բազում փորձությունների են դիմակայել:

«Նրանք անսպառ կարողություն ունեն՝ վերածաղկելու և պտուղ տալու իրենց սրբերի և նահատակների սրբության և իմաստության, իրենց մշակույթի և արվեստի շնորհիվ։ Հայերը գիտեն՝ ինչպես ժայռի մեջ խաչ քանդակել` որպես կյանքի ծառ, որպես աշխարհի յուրաքանչյուր անբարենպաստ ուժի նկատմամբ հաղթանակի վկայություն»,- ասել է Հռոմի պապը։

Ցուցադրել ավելի
Back to top button