Հայագիտակ

Հայկական տարազի ոչ հայկական ազդեցությունը․ «Հայագիտակ»

Եթե կարմիր, ուրեմն արքայական հագուստ. միջնադարում այն հատուկ էր հարուստ վերնախավին։ Հասարակ ժողովուրդն ավելի պարզ էր հագնվում, իսկ հագուստի գույնը, հիմնականում, պայմանավորված էր մարդու աշխատանքով, զբաղմունքով, արհեստով։

Իշխանական շքեղ հանդերձը, հատկապես՝ անհամաչափ, երբեմն մինչև գետին հասնող թևքերով, կարծես այդ հագուստը կրողի փոխարեն ասում էր «ես չեմ աշխատում, չեմ ուզում աշխատել և չպետք է աշխատեմ»։

Հայկական միջնադարյան որմնանկարներում ու ձեռագրերում մեր իշխանական խավի ներկայացուցիչներին հաճախ կարելի է հանդիպել արաբական կամ մոնղոլական հանդերձներով։

Ինչո՞ւ։ Պատճառները մի քանիսն են. օտարի ազդեցությունը, նրա նվիրած հանդերձը պարտադրված կրելը ու նաև ժամանակի մարտահրավերները, որոնք Հայաստան էին գալիս Մետաքսի ճանապարհով։

Հայկական տարազի պատմության ու դրա վրա ժամանակի ազդեցության մասին և ոչ միայն, իմացե՛ք ավելին անցնելով հղումով։

Ցուցադրել ավելի
Back to top button