Հատվող եթեր

Երաժշտական կրթությունը միայն երաժիշտներին չէ հարկավոր․ «Հատվող եթեր»

1929 թվականին` Երևանում, հիմնադրվում է առաջին մանկական մասնագիտացված քառամյա երաժշտական դպրոցը: Ահա այսպես երաժշտական կրթական մի հաստատության սկիզբն է դրվում, որին 1930 թվականին շնորհվում է հայ մեծանուն կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի անունը:

Իր հարուստ պատմության ընթացքում Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցը եղել է երաժշտական կրթության դարբնոց՝ դառնալով մեր մայրաքաղաքի սիրված մշակութային և կրթական օջախներից մեկը:

Շրջանավարտներից լավագույնները հայ երաժշտարվեստի ականավոր գործիչներ են. ժողովրդական ու վաստակավոր արտիստներ, միջազգային ու հանրապետական մրցույթների դափնեկիրներ, հայ կատարողական արվեստի անվանի դեմքեր:

Շատերը համալրել են հանրապետության ճանաչված երաժշտական կոլեկտիվները, դասավանդում են Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, հանրապետության և մայրաքաղաքի երաժշտական ուսումնարաններում, երաժշտական ու արվեստի դպրոցներում, կրթական այլ հաստատություններում: Դպրոցի շրջանավարտների թվում են նաև բազմաթիվ գիտական ու հասարակական գործիչներ:

Զրույց Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցի փոխտնօրեն Սուսաննա Մկրտչյանի հետ:

Ցուցադրել ավելի
Back to top button