ԿարևորՔաղաքական

ԱՄՆ օրենսդիրներն ընդունել են հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակումը պահանջող փոփոխություն

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է կոնգրեսականներ Թոնի Կարդենասի, Ադամ Շիֆի և Բրեդ Շերմանի ներկայացրած ուղղումը, որն Ադրբեջանից պահանջում է անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին, և կոչ է անում զեկույց կազմել Ադրբեջանի ռազմական հանցագործությունների, այդ թվում՝ հայ խաղաղ բնակիչների դեմ անօրինական զինամթերքի և սպիտակ ֆոսֆորի օգտագործման մասին:

Փոփոխությունը պահանջում է նաև հետաքննություն անցկացնել թուրքական անօդաչու թռչող սարքերում ամերիկյան տեխնոլոգիաների օգտագործման վերաբերյալ: Նշվում է, որ 2020 թվականի Արցախյան պատերազմի ժամանակ դրանք օգտագործվել են հայ խաղաղ բնակիչներին թիրախավորելու համար:  

Փոփոխոիթյունը սատարել են նաև Ջեքի Սփիրը, Էնդի Լևինը, Գաս Բիլիրակիսը, Զոի Լոֆգրենը, Ֆրենկ Փալոնը, Յան Շակովսկին, Դեյվիդ Վալադաոն, Ջուդի Չուն, Աննա Էշուն, Քեթի Փորթերը, Յանգ Քիմը, Ռաջա Կրիշնամորտին և Դինա Տիտուսը:

ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հանձնախմբի մի շարք անդամներ օրերս հանդես էին եկել 2022թ. Ազգային պաշտպանության լիազորությունների մասին օրինագծում մի շարք հայանպաստ փոփոխություններ ներառելու նախաձեռնությամբ: Ամեն տարի ընդունվող այս օրենքը վերաբերում է ԱՄՆ-ի ռազմական և պաշտպանության ոլորտի ծախսերին ու հատկացումներին:

Ցուցադրել ավելի
Back to top button