Գերդաստաններ

Կուլակ Արշակը, Լենինի այրու օգնությունը, եղբայր Սիմոնը. Ասլամազյան գերդաստանի պատմությունը․ «Գերդաստաններ»

1920 թվականն էր, երբ հանրահայտ նկարչուհիներ Ասլամազյան քույրերի հայրը՝ ջրաղացպան Արշակը կուլակ ճանաչվեց։ Դա նշանակում էր լինել ժողովրդի թշնամի։ Հենց այդ նույն ժամանակահատվածում է, որ Ասլամազյաններն արդեն հաջողությամբ հանձնել էին քննություններն ու ընդունվել Մոսկվայի բարձրագույն գեղարվեստա-տեխնիկական ինստիտուտ։ Չընդունված ուսանողներն անընդհատ դիմում էին տնօրինությանը՝ պահանջելով հեռացնել կուլակի աղջիկներին և փոխարենն իրենց ընդունել։


Մարիամ Ասլամազյանն որոշում է նամակով դիմել Լենինի այրուն՝ Նադեժդա Կրուպսկայային. «Արդյո՞ք մենք սովորելու իրավունք չունենք, միայն նրա համար, որ մեր հայրը ջրաղաց ունի»։ Նադեժդա Կրուպսկայան քույրերին պատասխանում է. «Դուք չպետք է վճարեք Ձեր ծնողների մեղքերի համար»։

Մի հետաքրքիր պատմություն ևս. երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, երբ քույրերը գտնվում էին էվակուացիայի մեջ և աշխատում էին Մոսկվայից հարավ-արեւմուտք գտնվող Օրյոլ քաղաքի ակումբներից մեկում, շատ պատահաբար հանդիպում են իրենց եղբորը՝ Սիմոնին, որից երկար ժամանակ նրանք տեղեկություն չունեին։ Պարզվում է, որ եղբայրը ռազմական օդաչու էր։

Back to top button