Հաջողության նոտա

Անցյալի կարևորությունը ներկան է և դեպի ապագան նայելը․ «Հաջողության նոտա»

Մեդիան կարևոր բաղադրիչ է ոչ միայն հանրային կապերի քարոզչության, տեղեկություն ստանալու, այլև պատմությունն ուսումնասիրելու համար՝ ասում է «Անկախության պատմություն» հաղորդման հեղինակ-վարող, «Օրբելի» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի խմբագիր Միքայել Յալանուզյանը։

Կարծում է, որ առանց դրա անհնար է պատկերացնել որևէ ժամանակաշրջանի խորը ուսումնասիրությունը։ «Մամուլը ոչ միայն տեղեկություն է տալիս իրադարձությունների մասին, այլև հնարավորություն՝ հասկանալու տվյալ ժամանակի, միջավայրի ոգին, ռիթմը, տրամադրությունը», – ասում է Յալանուզյանը: Թեպետ մամուլով հետաքրքրված չէր և ընտրել էր պատմության ֆակուլտետը, հետագայում երկու ճանապարհները խաչվեցին:

Back to top button