Ձեր փաստաբանը

Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության մեջ․ «Ձեր փաստաբանը»

Բիոէթիկան բազմապրոֆիլ ոլորտ է, որի արդյունքում ծագում են էթիկական հիմնախնդիրներ, որոնցից են՝ բժշկական օժանդակությամբ վերարտադրողականությունը, օրգանների փոխպատվաստումը, գենետիկա և այլն, որոնք իրենց հերթին կարող են առաջացնել իրավական հարցեր և հետևանքներ:

Ո՞րն է կենսաբժշկության և մարդու իրավունքների կապը։ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան ուղղակիորեն չի ամրագրում կենսաբժշկության հետ կապված իրավունքներ, բայց մի քանի իրավունք՝ կյանքի իրավունք, անմարդկային վերաբերմունքի արգելքի, անձնական կյանքի պաշտպանությունն առնչվում են քննարկվող թեմային:

Ինչպիսի՞ նախադեպային պրակտիկա կա այս առումով ՄԻԵԴ-ում։ Օվիեդոյի կոնվենցիայի վավերացման հնարավորությունները ՀՀ կողմից ինչպիսի՞ն են։ Օվիեդոյի կոնվենցիայով է ամրագրված պատվաստում ստանալու հավասար հնարավորությունը: Պատվաստման հետ կապված իրավակարգավորումներն որո՞նք են ըստ Օվիեդոյի կոնվենցիայի։ Որքանո՞վ է ՀՀ օրենսդրությունը համապատասխանում կենսաբժշկության ոլորտի եվրոպական չափանիշներին։

Զրույց Եվրոպայի խորհրդի Բիոէթիկայի բաժնի ղեկավար (Ստրասբուրգ) Լորանս Լվոֆֆի հետ, թարգմանիչ Վլադիմիր Տեր-Ղազարյան։

Ցուցադրել ավելի
Back to top button