Սփյուռքի ձայնը

30 տարվա ընթացքում թե՛ Հայաստանը, թե՛ Սփյուռքը բազմաթիվ բացթողումներ են ունեցել․ «Սփյուռքի ձայնը»

Անկախ պետականություն ունենալը կամ դրա վերականգնումը մեր ժողովրդի բաղձալի ցանկությունն ու երազանքն էր: Պատմության ընթացքում բազմիցս կորցրել ու վերականգնել ենք մեր պետականությունը: Այդպես եղավ նաև 20-րդ դարավերջին, երբ ստեղծվեց Հայաստանի Երրորդ Հանրապետությունը: Այն ոչ միայն ստեղծվեց Հայաստանի Առաջին և Երկրորդ Հանրապետությունների հիմքի վրա, այլև դարձավ նրանց ժառանգորդն ու իրավահաջորդը:

Գոյատևելով շուրջ 2.5 տարի` Հայաստանի Առաջին Հանրապետությունը դրեց նորագույն շրջանի հայոց պետականության հիմքերը` ապահովելով նրա՝ թեկուզ և անկատար տեսքով գոյությունը՝ ի դեմս Խորհրդային Հայաստանի:

1990-ական թթ. ԽՍՀՄ-ում տեղի ունեցած քաղաքական բուռն զարգացումների արդյունքում օգոստոսի 23-ի Անկախության հռչակագրով Հայաստանի խորհրդարանը հայտարարեց անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը` 1991 թվականի սեպտեմբերի 21-ին նշանակելով համաժողովրդական հանրաքվե։ Հանրաքվեի արդյունքներով Հայաստանի Հանրապետությունը վերականգնեց իր անկախությունը։

Երրորդ հանրապետության ստեղծման 30-ամյակի առիթով հեռախոսազրույց եմ ունեցել սփյուռքահայ հասարակական գործիչ Հարութ Սասունյանի հետ, որը վերարժևորելով Հայաստանի և Սփյուռքի 30 տարիների գործողությունները՝ նախանշում է նաև թերություններն ու բացթողումները։

Back to top button