ԿարևորՀասարակություն

Մեքսիկական Միացյալ Նահանգների Սենատի շենքն այսօր կլուսավորվի Հայաստանի դրոշի գույներով

Սեպտեմբերի 20-ին Մեքսիկական Միացյալ Նահանգների Սենատում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Անկախության 30-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացման արարողությունը:

Բացման խոսքով հանդես են եկել Սենատի նախագահ Օլգա Սանչեսը և ՀՀ դեսպան Արմելլա Շաքարյանը: Լուսանկարները ցուցադրված են լինելու Սենատի Բաց պատկերասրահում մինչև հոկտեմբերի 4-ը:

Սեպտեմբերի 21-ին Սենատի շենքը լուսավորվելու է Հայաստանի դրոշի գույներով:

Ցուցադրել ավելի
Back to top button