ԿարևորՀասարակություն

Մատաղիսից հայտնաբերվել է ևս մեկ աճյուն

Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել են Մարտակերտի շրջանում` Մատաղիսի ուղղությամբ։ Հայտնաբերվել է ևս 1 հայ զինծառայողի աճյուն:

Նրա ինքնությունը կհաստատվի դատաբաժշկական փորձաքննությունից հետո:

Զինադադարից հետո` Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում` փրկարարական ջոկատները մինչ օրս հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1668 աճյուն։

Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։

Ցուցադրել ավելի
Back to top button