Մասնագիտություն

Երկրագնդի ամենատարածված հիվանդություններից մեկը բուժողը․ «Մասնագիտություն»

Ալերգիան երկրագնդի ամենատարածված հիվանդություններից մեկն է: Թե ինչի՞ց է առաջանում այն, հստակ հայտնի չէ, սակայն հայտնի է, որ ալերգիկ ռեակցիայի առաջացումը կախված է իմունային համակարգի աշխատանքից։ Ալերգիայի առաջացման, բուժման և կանխարգելման հարցերով է զբաղվում ալերգոլոգը:

Մասնագիտություն, որը բավականին արդիական է և անհրաժեշտ, որովհետև, ցավոք, ալերգիայի տարբեր ձևերով տառապող մարդկանց թիվն օրեցօր աճում է: Ծաղկափոշին, սնունդը, դեղորայքը, օրգանիզմի հորմոնալ խանգարումները, կենցաղային քիմիայի միջոցները, արևը, բույսերը, կենդանիները, փոշին, միջատների խայթոցը, դիմահարդարման միջոցները, օծանելիքը և շրջակա միջավայրի շատ այլ տարրեր կարող են դառնալ ալերգիայի պատճառ, որոնց հետ մարդը շփվում է առօրյա կյանքում, ինչպես նաև գոյություն ունեն բազմաթիվ այլ չպարզված պատճառներով ալերգիաներ։

Սակայն պետք չէ մոռանալ, որ ներկայումս գոյություն ունեն շատ կանխարգելիչ միջոցներ՝ ալերգիան կանխելու կամ թեթևացնելու համար, և այդ հարցում Ձեզ կօգնի հմուտ ալերգոլոգը։ Զրույց «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի ալերգոլոգիայի և կլինիկական իմունոլոգիայի կենտրոնի բժիշկ-ալերգոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Նարինե Պանդիկյանի հետ:

Ցուցադրել ավելի
Back to top button