ԿարևորՀասարակություն

Ասֆալտապատվում է Հերհերի գյուղամիջյան ճանապարհը

Ասֆալտապատվում է ԱՀ Մարտունու շրջանի Հերհեր համայնքի գյուղամիջյան ճանապարհը։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցին հաղորդել է ԱՀ Մարտունու շրջվարչակազմի աշխատակազմի քաղաքաշինության և տեղական ինքնակառավարման բաժնի պետ Ալեքսանդր Սաղյանը:

«Կասֆալտապատվի մոտ 800 մետր երկարությամբ ճանապարհահատված։ Նշված ճանապարհահատվածը գտնվում է Ծովատեղ-Հերհեր միջհամայնքային ասֆալտապատ ճանապարհի և Հերհերի գյուղամիջյան սալապատ ճանապարհի միջանկյալ հատվածում։

Սեպտեմբեր ամսվա սկզբին ավատրվել են հողային հարթեցման և խճապատման աշխատանքները, հիմա արդեն՝ ասֆալտբետոնե շերտի հետ կապված աշխատանքներ են»,-նշել է Ա. Սաղյանը։

Ասֆալտապատումն իրականացվում է պետական միջոցներով, իսկ կապալառու կազմակերպությունը «Վերածնունդ» ՍՊԸ֊ն է։

Ցուցադրել ավելի
Back to top button