ԿարևորՀասարակություն

Մեզ համար կարևոր է հարևան երկրների տարածքային ամբողջականությունը. Խաթիբզադե

Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Սաիդ Ղաթիբզադեն ճեպազրուցում, պատասխանելով Հայաստան իրանական մեքենաների մուտքի հետ կապված խոչընդոտների մասին հարցին, Pars Today-ի փոխանցմամբ՝ ասել է.

«Հարևան երկրների տարածքային ամբողջականությունը մեզ համար ավելի կարևոր է, քան որևէ այլ բան, և մենք կարծում ենք, որ տարածաշրջանային համագործակցությունը խաղաղության և կայունության հիմքն է: Այն, ինչ հիմա կատարվում է, պետք է վերածվի կոլեկտիվ համագործակցության, և մենք փորձում ենք հեշտացնել Բաքու-Երևան պայմանավորվածությունները, և միակ ճանապարհը կոնսենսուսի ճանապարհն է»:

Նա հավելել է. «Իրանը հարևան երկրների զարգացումը համարում է իր սեփական զարգացումը: Բոլոր հարևանները պետք է իմանան, որ զարգացման և խաղաղության ու կայունության ուղին կոլեկտիվ ճանապարհ է»:

Back to top button