ԿարևորՀասարակություն

ՀՀ ՄԻՊ-ը Կարմիր խաչին է փոխանցել Քասախի երկու բնակիչների մասին ձեռք բերված տվյալները

ՀՀ Գորիս-Որոտան ճանապարհահատվածից ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքի երկու բնակիչների անհետանալու հարցով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը խոսել է ՀՀ ԱԱԾ-ի հետ:

ԱԱԾ-ն հաստատել է, որ Քասախից մեր հայրենակիցները շեղվել են ճանապարհից ու հայտնվել այնպիսի հատվածում, որ ներկայում գտնվում է ադրբեջանական վերասկողության ներքո:

«Կշարունակենք համագործակցել ԱԱԾ մեր գործընկների հետ՝ մեր իրավասության շրջանակում: Կարող եմ այս պահին կարող եմ հավաստել, որ ԱԱԾ-ն ակտիվ միջոցներ է ձեռնարկում այս պահին՝ մեր հայրենակիցներին վերադարձնելու համար:

Ինքս խոսել եմ անհետացածների ընտանիքների անդամների հետ: Խոսել եմ նաև Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարի հետ: Տեղեկացրել եմ խնդրի մասին, փոխանցել մեր ձեռք բերած տվյալները և խնդրել հարցը պահել անմիջական ուշադրության ներքո:

Եվս մեկ անգամ շեշտում եմ. մենք ինքներս պետք է ստեղծենք մեր իրավունքների պաշտպանության ու անվտանգության երաշխիքներ: Մինչև դա չանենք, այսպիսի դեպքերը չեն վերանալու: Միշտ լինելու է անորոշություն: Գրեթե 1 տարի է, ինչ խնդիրների մասին այդքան զգուշացնում եմ կոնկրետ փաստերով»,-գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

Back to top button