ԿարևորՀասարակություն

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 507 նոր դեպք, ապաքինվել է 489 մարդ

Սեպտեմբերի 19-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 253 600 դեպք, որոնցից 236 088-ն` առողջացած, 5131-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11 190 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 651 454 թեստավորում:Այսպիսով` երեկ կատարվել է 5436 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 507 նոր դեպք: Ունենք 489 առողջացած, 14 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1191 է:

Back to top button