ԿարևորՀասարակություն

«Ավան» հոգեկան առողջության կենտրոնում երեխաների համար բացվել է ստացիոնար բաժանմունք

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տեղեկացնում է, որ «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում բացվել է ստացիոնար բաժանմունք երեխաների համար՝ գեղեցիկ և հարմարավետ պայմաններով ու համալրված մասնագետներով:

«Հատուկ շնորհակալություն Թերլեմեզյանի աշակերտներին, որ իրենց արտակարգ սիրուն աշխատանքներով զարդարեցին մեր կենտրոնը: Երկրի մասին պատկերացում կարելի է կազմել նրանից, թե ինչպես են հոգ տանում երեխաների, ծերերի ու խոցելի մարդկանց նկատմամբ: Այս բաժանմունքը ևս մի ապացույց է, որ ճիշտ ուղղությամբ ենք շարժվում»,- գրել է նա ֆեյսբուքի իր էջում։

Back to top button