ԿարևորՀասարակություն

Այսօր փակ կլինի Շորժա գյուղից դեպի Սևանա թերակղզի տանող ճանապարհահատվածը

ՀՀ վարչապետի գավաթ՝ սիրողական-խճուղային հեծանվային մրցաշարի մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով սեպտեմբերի 19-ին, ժամը 10.00-ից 19.00-ն, փակ է լինելու Շորժա գյուղից Ծովագյուղի խաչմերուկ և Ծովագյուղի խաչմերուկից դեպի Սևանա թերակղզի տանող ճանապարհահատվածը։

Երևանից Տավուշի մարզի ուղղությամբ երթևեկությունը՝ Սևանա թերակղզու խաչմերուկից մինչև Ծովագյուղի խաչմերուկ, կկազմակերպվի հանդիպակաց ուղղությամբ։

Back to top button