ԿարևորՍպորտ

«ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարը մեկնարկային փուլում է

«Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարը մեկնարկային փուլում է: Գեղարքունիքի մարզում՝ Շորժա-Սևանա լճի թերակղզի ճանապարհահատվածում սպորտային իրարանցում է: ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆեյսբուքյան էջում մրցաշարի մեկնարկը պատկերող լուսանկարներ են հրապարակված:

Միջոցառման նպատակներն են հեծանվային սպորտի և առողջ ապրելակերպի մասսայականացումը, բնակչության շրջանում ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության ապահովումը և «Հեծանիվը որպես շրջակա միջավայրն աղտոտվածությունից զերծ պահելու միջոց» գաղափարի արմատավորումը։

Ցուցադրել ավելի
Back to top button