ԿարևորՀասարակություն

Հայկականը համեղ է. Արտամետում հիմնվել է Շալախ ծիրանի ամենամեծ ինտենսիվ այգին

Այս տարի Կոտայքի մարզի Արտամետ համայնքում պետական աջակցության շնորհիվ հիմնվել է Շալախ տեսակի ծիրանի ամենամեծ ինտենսիվ այգին: 40 հեկտար զբաղեցնող այգին 5 տարի անց տարեկան 2000տ բերք կտա, ինչը կազմում է ծիրանի արտահանման 5-6%-ը:

Այգին կառավարվում է նորագույն տեխնոլոգիաներով, մշակվում է կաթիլային ոռոգման միջոցով, իսկ հաջորդ տարի նաև կտեղադրվեն հակակարկտային ցանցեր:

2019-ի համեմատ 2020 թվականին պետության կողմից հաստատվել է 10 անգամ ավել այգեհիմնման հայտ: 2021 թվականի հուլիս ամսվա դրությամբ ստացվել է 450 հեկտարի հասնող հայտ:

Պետական աջակցության ծրագրերի պայմանների բարելավման արդյունքում ընդլայնվում են ոչ միայն ինտենսիվ այգիների, այլև ինտենսիվ պտղանոցների մակերեսները: Ելակի, մոշի և ազնվամորու ջերմոցները մատակարարում են ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան շուկաները:  

 

Ցուցադրել ավելի
Back to top button