ԿարևորՔաղաքական

Հուսով եմ, որ Ադրբեջանը և Թուրքիան մի օր կենթարկվեն պատասխանատվության. Վալերիե Բուայե

Լիովին պաշտպանում եմ Հայաստանին` Արդարադատության միջազգային դատարանում, ֆեյսբուքի իր էջում գրել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Վալերիե Բուայեն։

«Ես ամիսներ, նույնիսկ տարիներ շարունակ դատապարտում եմ Ադրբեջանի դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ` հատկապես Արցախում: Ես լիովին պաշտպանում եմ Հայաստանին` Արդարադատության միջազգային դատարանում: Մենք դեռևս պետք է դատապարտենք այս ամենը:

Ցավոք, միջազգային հանրությունը թույլ տվեց մեր մի մասը կազմող հայերին մահանալ: Հուսով եմ, որ Ադրբեջանը և Թուրքիան մի օր կենթարկվեն պատասխանատվության»,-գրել է Բուայեն: 

Back to top button