Վերնատուն

Անկախությունը ամենօրյա պահանջ է և պայքար․ «Վերնատուն»

Անկախության անձնական և անհատական փորձառությունն ու երկրի պետական քաղաքական անկախությունը։ Ինչո՞ւ է կարևոր անկախության և ազատության պահանջը, որո՞նք են մեր ժողովրդի ու հասարակության «կախվածությունները։

Բանասեր, մշակութային գործիչ Անահիտ Արամունի Քեշիշյանն ասում է, որ երկիրն ու մարդը նույնն են՝ երկուսն էլ պիտի պահանջեն և պայքարեն իրենց անկախ ապրելու իրավունքի համար և որ դա շատ հաճախ դժվար է, երբեմն նաև կործանարար։

«Ոտքդ քարին պիտի դիպչի և ճակատդ պատին, եթե դու անկախ ես և ազատ։ Ինքս բավական դժվարությունների եմ հանդիպել իմ անձնական անկախության համար, բայցև մեկ վայրկյան անգամ չեմ զղջացել, որ ընտրել եմ անկախությունը։ Անկախությունն ու ազատությունը , երբեք, ոչ ոք և ոչ մի տեղ քեզ չի տրվի՝ ոչ ծնողդ կտա այն քեզ, ոչ սիրելի ամուսինդ։ Դու պիտի պահանջես և պայքարես դրա համար», — ասում է Անահիտ Արամունի Քեշիշյանը։

Back to top button