ԿարևորՀասարակություն

Սեպտեմբերի 21-ի միջոցառման դեմ բողոքի ակցիա Երևանում․ կան բերման ենթարկվածներ

Երևանում մի շարք քաղաքացիներ անհնազանդության ակցիա են իրականցրել Անկախության 30-ամյակի միջոցառումը չեղարկելու պահանջով։ Ակցիայի մասնակիցներին վրդովեցրել է պատերազմից հետո տոնը նշելու կառավարության որոշումն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «գունագեղ» միջոցառումներ ձևակերպումը։

Ակցիայի մասնակիցները փորձել են մուտք գործել Հանրապետության հրապարակ, որտեղ ոստիկանության ուժեր էին հավաքված։

Բողոքի ակցիայի մասնակիցներից ոմանք բերման են ենթարկվել:

Գործադիրից տեղեկացրել են, որ «Անկախության 30-ամյակի միջոցառման Հանրապետության հրապարակում հնչելու է դասական երաժշտություն, հնչելու են նաև բոլոր ժամանակների սիրված երգեր, երաժշտություն, իսկ միջոցառման ավարտին տոնական հրավառություն նախատեսված չէ»։

Սեպտեմբերի 8-ի կառավարության նիստին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ որոշում են կայացրել Հայաստանի Անկախության 30-րդ տարեդարձը պատշաճ ձևով նշել. «Ուզում եմ ասել, որ սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու մասշտաբային և գունագեղ տոնակատարություն։ Այդ տոնակատարությունն առաջին հերթին նվիրված է լինելու Հայաստանի անկախության, անվտանգության, ինքնիշխանության և Արցախի համար իրենց կյանքը զոհած նահատակների հիշատակին»։

Ցուցադրել ավելի
Back to top button