Ժամանակի վկան

Նորարարությունը վերածվում է արժույթի․ Մարի-Հրաչուհի Պողոսյան․ «Ժամանակի վկան»

Մասնագիտությամբ ֆիզիկոս, Լոնդոնի թագավորական համալսարանի դոկտոր, ԱՄՆ-ի Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության (ՆԱՍԱ) աշխատակից, գործարար, «Նորարարության խթանման և հետազոտության կենտրոն»-ի հիմնադիր Մարի-Հրաչուհի Պողոսյանը ընտանյոք հանդերձ 2015 թվականից հաստատվել և բնակվում է Երևանում։ Մեր նախորդ հաղորդումներից մեկում ամփոփ ներկայացրել ենք ֆիզիկոս, տիեզերական հետազոտություններ կատարող գիտնականի ուսումնասիրությունների ընդհանուր շրջանակը։ Հաղորդումը կարող եք գտնել Հանրային ռադիոյի համացանցային պաշտոնական կայքէջում։

ԱՐՓԱ (ARPA) ինստիտուտի 20-ամյակ, Լոս Անջելես, 2012

Այսօր տիկին Պողոսյանի հետ բացելու ենք արդիական մի թեմայի ընդգրկման դաշտը, բովանդակությունը, ուղղությունները և այլն։ Խոսքը նորարարության մասին։ 2015 թվականից Մարի Հրաչուհի Պողոսյանը գիտական հետազոտություններին զուգահեռ նաև դասավանդում է ԵՊՀ-ում, ՀԱՊՀ-ում և ՀԱՀ-ում։

Նորարարությունը կյանքի, կենցաղի, մշակույթի, գիտության, հատկապես տիեզերագիտության, և տարբեր այլ ոլորտներին առնչվող երևույթ է։ Այն հասկանալու համար պետք է նաև ծանոթ լինել համաշխարհային զարգացման արդի միտումներին։

Նանոտեխնոլոգիա լաբորատորիայի հիմնում, ԴիջիԹեք-2018

Որպես առանձին առարկա դասավանդելու գաղափարը ծնվեց դասավանդման ընթացքում, երբ տիկին Պողոսյանը նկատեց, որ ուսանողների տեսական գիտելիքները շատ կտրված են գործնականում կիրառության հնարավորություններից։ Ի՞նչ է նորարարությունը և Հայաստանում զարգացման ի՞նչ մակարդակի վրա է գտնվում։

Դասախոսություն NASA-ի՝ Տիեզերքի գործունեության մասին Հայ Օգնության Միությանը (ՀՕՄ), Լոս Անջելես, 2014

Նորարարության դասավանդման սկզբնական փորձը նոր գիտելիքի հետ առնչվելու այլ ուղիներ ու հնարավորություն ստեղծեց։ Ձեռնարկատիրությունը սկզբնավորվում է նորարարությունից։ Այս փուլը կայուն զարգացման հիմքն է։ Շատերը շփոթում են նորարարությունը գյուտի հետ, սակայն դա այդպես չէ։

Երևանի պԵտական համալսարան, Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, PR մագիստրանտ ուսանողների հետ, 2016թ․

Նորարարությունը չի սահմանափակվում նոր ապրելակերպի ստեղծումով։ Արդի աշխարհում նորարարության զարգացման մակարդակով որոշվում է երկրի զարգացման ընթացքը և տնտեսության մակարդակը։
Ավելին՝ նորարարությունը վերածվում է արժույթի։

ԱՄՆ Տիեզերագնացության Թանգարան, Լոս Անջելես, 2014թ.

Շատ կարևոր է պետության դերը նորարարության խթանման ու ներդրման, օրենսդրական դաշտի կարգավորման, մտավոր սեփականության պաշտպանության համար համապատասխան օրենքների մշակման ու գործադրման ուղղությամբ։ Նորարարության զարգացումն ապահովելու համար պետության պարտադիր գործառույթներից է նորարարական ֆոնդի հիմնումը։

 Հայկական PR ասոցիացիայի կազմակերպած տարեկան դասընթացներ, «Նորարարություն․ ստեղծարարության մտածելաձեվը PR-ում», Երևան, 2017

Վստահ եմ, որ «Նորարարության խթանման և հետազոտության կենտրոն»-ի հիմնադիր, գործարար, ֆիզիկոս Մարի-Հրաչուհի Պողոսյանի այս ամփոփ բացատրությունները նորարարության վերաբերյալ՝ գործնականում նույնպես օգտակար կլինեն։

Ցուցադրել ավելի
Back to top button