ԿարևորՀասարակություն

Մեկնարկում է «Թումո Հայաստան. 5 տարի` 50 միլիոն դոլար» նախաձեռնությունը․ կրթական կենտրոններ կստեղծվեն ողջ երկրում

Առաջիկա տարիներին Հայաստանի և Արցախի խոշոր քաղաքներում ու փոքր համայնքներում ստեղծվելու է տեխնոլոգիաներով հագեցած 16 Թումո կենտրոն և 110 Թումո տուփ, որոնց միջոցով մեր կրթական ծրագրիը հասանելի կդառնա 80 հազար պատանու:

Այս նախաձեռնությունն իրականացվում է մեր բարերարների ու գործընկերների աջակցությամբ։ Եմենիջյան ընտանիքի 10 միլիոն դոլար մեկնարկային ներդրումով «Թումո Հայաստան» նախաձեռնության առաջին քայլով կբացվեն կենտրոններ Վանաձորում, Կապանում, կավարտվեն աշխատանքները Կողբում, ինչպես նաև կկառուցվի 6 Թումո տուփ։

Աքիլյան ընտանիքը և ՀԲԸՄ-ն նաև հայտարարեցին, որ յուրաքանչյուրը կկրկնապատկեն դրամահավաքի ընթացքում հավաքված 10-ական միլիոն դոլարը։ Այսպիսով, 10 միլիոն դոլար մեկնարկային ներդրումով, 20 միլիոն դոլար դրամահավաքով և 20 միլիոն դոլար կրկնապատկումով նախաձեռնությունը մտնում է գործնական փուլ։

Ցուցադրել ավելի
Back to top button