ԿարևորՀասարակություն

Կատարի էմիրը պարգևատրել է ՀՀ դեսպանին

2021 թվականի սեպտեմբերի 12-ին Կատարի Պետության էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանին Էմիրի Դիվանում ընդունել է Կատարում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գեղամ Ղարիբջանյանին՝ առաքելության ավարտի կապակցությամբ, հայտնում են Կատարում ՀՀ դեսպանությունից։

Ջերմ ընդունելության սկզբում, որպես Հայաստան-Կատար հարաբերությունների հիմնադիր դեսպան (2001 թ.-ից նստավայրը՝ Թեհրան) ևԴոհայում ՀՀ առաջին ռեզիդենտ դեսպան (2019 թ․ մայիսից), Գեղամ Ղարիբջանյանը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում ունեցած բացառիկ ծառայությունների համար Էմիրի կողմից պարգևատրվել է «Ալ Վաջբա» բարձրագույն շքանշանով։ 

Օգոստոս ամսից ի վեր իրենց առաքելությունն ավարտող դեսպանների, այդ թվում՝ Ֆրանսիայի, Բելգիայի, Հունգարիայի, Ճապոնիայի, Բոսնիայի և Հերցեգովինայի, Եթովպիայի և այլոց շարքում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանը միակն է, որն արժանացել է պարգևի։ 

Նույն օրը ավելի վաղ բացառության կարգով դեսպան Ղարիբջանյանին ընդունել է Կատարի Պետության վարչապետ շեյխ Խալեդ բին Խալիֆա Ալ Թանին։

Ցուցադրել ավելի
Back to top button