Հայկական հարց

Մինչև Մեծ եղեռնը Չնքուշը տրեխագործության և կաշեգործության կենտրոն էր․ «Հայկական հարց»

Արղանա-Մադեն գավառի Ջերմուկ կամ Ջերմիկ գավառակում հայերն ընդգրկված էին անգամ պետական կառավարման համակարգում։ Նրանք հայտնի առևտրականներ ու գյուղատնտեսներ էին։ Կոնկրետ Ջերմուկ և Չնքուշ բնակավայրերում հայերը զբաղվում էին տարբեր շահութաբեր արհեստներով։

Չնքուշը դարեր շարունակ եղել է կաշեգործության կարևոր կենտրոն։ Մինչև Առաջին աշխարհամարտը չնքուշցիները Հնդկաստանից, Չինաստանից և այլ երկրներից ներկրում էին տրեխի կաշի։ Այն մշակում էին իրենց արհեստանոցներում, կարում էին տրեխներ և տրեխագործության մենաշնորհը չէին զիջում որևէ այլ բնակավայրի։

Հակառակ տնտեսական հաջողություններին՝ այս գավառակի բազմաթիվ հայկական բնակավայրեր դատարկվել էին տեղաբնիկ հայերից։ Գարեգին Սրվանձտյանցը նշում էր, որ այդ հայաբնակ գյուղերը դարձել էին քրդաբնակ, քանի որ հայերը լքել էին իրենց տունուտեղը՝ փրկվելու համար թուրքերի ու քրդերի հարձակումներից, թալանից և ջարդից։

Միայն համիդյան կոտորածների տարիներին Չնքուշում գրեթե բոլոր ընտանիքներում տղամարդկանց սպանել էին՝ այդպիսով փորձելով ոչնչացնել տան «հիմնասյուները»։

Թեմային է անդրադառնում ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության բաժնի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Արփինե Բաբլումյանը։ «Հայոց ցեղասպանությունը և Արևմտյան Հայաստանի ժողովրդագրությունը»՝ մաս 15-րդ։

Ցուցադրել ավելի
Back to top button