ԿարևորՀասարակություն

Մեղրիում մոտ 36 ժամ է հրդեհաշիջման աշխատանքներ են

Մեղրի համայնքի  Ղալադաշի տարածքում անտառային հրդեհ է բռնկվել: Համայնքապետարանը կոչով դիմել էր համայնքի բնակիչներին, ամենագնացներով, անհրաժեշտ գործիքներով, գիշերը միանալ հրդեհաշիջման աշխատանքներին ու ժամը 3-ից՝ համայնքի բնակիչները շարժվել են Ղալադաշ։ Հրդեհաշիջման աշխատքներին աջակցում է Ագարակի պղձնամոլեբդինային կոմբինատը։

Թե ինչից է ծագել հրդեհը՝ պարզ չի։ Հրդեհը սկսվեց «Արևիք» ազգային պարկի բուսածածկ տարածքից։ Ռադիոլուրը րոպեներ առաջ զրուցել է Ղալադաշի տարածքում աշխատող Ագարակի վարչական ղեկավար Գևորգ Առաքելյանի հետ։ Ղալադաշ տարածքը Ագարակի վարչական շրջանի մեջ է մտնում։

-Պարոն Առաքելյան, ի՞նչ վիճակ է այս պահին։ Արդյո՞ք շարունակվում է հրդեհը։

-Այո շարունակվում է, շատ մեծ տարածություն է, մասշտաբով չեմ կարող ասել քանի հեկտար է, պայքաորում ենք հրդեհի դեմ, կողքերը փորում ենք, տրանշներ ենք սարքում, որ չանցնի անտառի կողմը։

-Հրդեհի ծագման պատճառը հայտնի՞ է։

-Դեռ պարզ չի պատճառը, բոլորը հրդեհաշիջման աշխատանքներով ենք զբաղված, կարծում եմ իրավապահները կպարզեն հետո։

-Մեղրիի համայքնապետարանը աջակցության նպատակով դիմել էր բնակչությանը։ Եղա՞ն արձագանքողներ։

-Մեղրիի համայնքապետ Արարատ Թումանյանը մոբիլզացրեց, գալիս են, մոտ 50 հոգի կան, էլի բարձրանում են։ Ով աշխատանքի չէր, ով ժամանակ ուներ այստեղ է։

-Արատակարգ իրավիճակների նախարարությունը երեկ հայտարարություն էր տարածել, որ «Արևիք» ազգային պարկում հրդեհ է։ Կապ կա՞ այս տարածքի հետ։

-Կապ ունի, նույն տարածքն է։ Այս պահին նայում ենք, մոտ 100 հա բուսածածկույթ արդեն այրվել է։ Հիմա մոխրացած վիճակն է, գիշերը շաղ է դնում, քամին թույլ չի տալիս, հիմա նորից սկսել է բարձրանալ։ Արդեն 36 ժամ է հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։

Ցուցադրել ավելի
Back to top button