ԿարևորՀասարակություն

«Շիրակ» օդանավակայանի ժամանման նոր սրահը պատրաստ է

«Շիրակ» օդանավակայանի ժամանման նոր սրահը պատրաստ է։ Այն հնարավորություն է տալիս 1 ժամում սպասարկել 1 չվերթ։ «Շիրակ» օդանավակայանի թռիչքուղին ունի 3220 մետր երկարություն և 45 մետր լայնություն: Թեև դրա ասֆալտապատ ծածկույթի կյանքի տևողությունը միջինում 10 տարի է, «Շիրակ» օդանավակայանի թռիչքուղին վերջին անգամ նորոգվել էր 2007թ.-ին:

ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն այսօր մասնակցել է «Շիրակ» օդանավակայանի ժամանման նոր սրահի բացման արարողությանը: Փոխվարչապետը ծանոթացել է հիմնանորոգված թռիչքուղուն, տեղեկացել տեխնիկական հագեցվածությանը, կարողություններին ու քաղաքացիներին մատուցվող ծառայություններին։

Ժամանման հին սրահը, որն ուներ 400 քառ/մ մակերես, դուրս էր նորմերից և ուղևորների համար խնդիրներ էր առաջացնում, մինչդեռ կառուցված նոր սրահն ունի 870 քառ/մ մակերես, որտեղ գործում են անձնագրային հսկողություն իրականացնող 8 խցիկ և ուղեբեռի փոխադրման ժապավեն, որի շնորհիվ կվերացվեն ուղևորների համար նախկին դժվարությունները:

14 տարվա շահագործման արդյունքում թռիչքուղու վրա առաջացել էին բազմաթիվ ճաքեր ու վնասվածքներ: Կառուցվել է նաև ջրահեռացման նոր համակարգ:

Back to top button