ԿարևորՏնտեսական

Հայկական Codesignal ընկերությունը ներգրավել է 50 մլն դոլար ներդրում

CodeSignal ընկերությունը ներգրավել է $50 միլիոն ներդրում, ֆեյսբուքի իր էջում հայտնել է ԱԺ փոխնախագահ, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար Հակոբ Արշակյանը։ Նա իր էջում կիսվել է հրապարակմամբ և առաջարկել ծանոթանալ հիմնադիրների` Տիգրան Սլոյանի և Արամ Շատխցյանի հաջողության ոգեշնչող պատմությունը։

Տիգրան Սլոյանի և Արամ Շատախցյանի հիմնադրած Codesignal ընկերության շուկայական արժեքը մեկ տարուց ավելի քիչ ժամանակահատվածում քառապատկել և հասել է 500 մլն դոլարի, ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«C ռաունդն առաջնորդել է առաջնակարգ index ventures վենչուրային ֆոնդը»,- գրել է Քերոբյանը։

Այսպիսով, ընկերություն նոր աշխատատեղեր բացելու հնարավորություն է ստացել։ CodeSignal-ը հիմնադրվել է 2015 թ.-ին Հայաստանում։ Այն արագ զարգացող տեխնոլոգիական ընկերություն է։

Այս տարիների ընթացքում CodeSignal արտադրանքի մեծ մասը մշակվել է Երևանում, մինչդեռ ամբողջ աշխարհում օգտագործվում է այնպիսի ընկերությունների կողմից, ինչպիսիք են Facebook- ը, Dropbox-ը, Netflix-ը։

Back to top button