ԿարևորՀասարակություն

Կարգավորվելու և խստացվելու է վերահսկողությունը վայրի կենդանիների պահման նկատմամբ

Կառավարությունն այսօրվա նիստում հավանության արժանացրեց «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին», «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծը։

«Կենդանական աշխարհի մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի ընդունումը պայմանավորված է ՀՀ կենդանական աշխարհի օբյեկտների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և կայուն օգտագործման գործընթացի, անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների, այդ թվում` ՀՀ կարմիր գրքում գրանցված կենդանիների պահելու և օգտագործելու իրավահարաբերությունների կանոնակարգման և վարչարարության նվազեցման պահանջով, ինչպես նաև ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայով ստանձնած ՀՀ պարտավորություններից: 

Խիստ խնդրահարույց են նաև վայրի կենդանիների անազատ և կիսաազատ պայմաններում պահելու և օգտագործելու ոլորտում ներկայումս դաշտում տիրող իրավիճակը և առկա խնդիրները:

Գործող օրենսդրությունը լիարժեքորին չի կարգավորում այդ հարցերը, և օրենսդրական բացերը ստեղծում են հարցեր, որոնք առաջնահերթ կարգավորման կարիք ունեն:

Այս խնդիրներն առավել ցայտուն արձագանք ստացան 2015 թվականին միջազգային մամուլում տեղ գտած Գյումրու մասնավոր կենդանաբանական այգում պահվող վայրի կենդանիների վիճակը նկարագրող տեսանյութից և լուրերից՝ այդ կենդաբանական այգում, ի թիվս այլ կենդանիների, առկա էին երկու արջ և երեք առյուծ, որոնք գտնվում էին կեցության անբավարար պայմաններում, հյուծված էին, իսկ նրանց կերակրումն իրականացվում էր կամավորների կողմից:

Այս և նմանատիպ այլ հարցերի կարգավորման նպատակով շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներից ստեղծվեց աշխատանքային խումբ, մշակվեցին առաջարկություններ ինչն էլ ընկած է այս նախագծերի հիմքում:

Համաձայն սահմանվող կարգավորումների նախատեսվում է դրույթներ` նպատակաուղղված վայրի կենդանիներ պահելու գործընթացը լիազորված մարմնի կողմից տրամադրվող թույլտվությունների հիման վրա իրականացնելուն: 

Թույլտվությամբ սահմանվելու են հատուկ պայմաններ և պահանջներ, որոնք սահմանափակելու են ոչ մասնագիտական մոտեցմամբ վայրի կենդանիների անազատ պայմաններում պահելը:

Գործընթացներն առավել կանոնակարգված և վերահսկելի դարձնելու նպատակով աահմանվել է նաև հաշվետվողականության մեխանիզմ՝ համաձայն որի իրավաբանական և ֆիզիկական անձանց մոտ պահվող վայրի կենդանիների հաշվառվելու են և այդ տեղեկատվության ամենամյա կտրվածքով փոխանցվելու է լիազոր մարմին: 

Օրենքի նախագծում նախատեսվում է անցումային դրույթներ, որով օրենքի ընդունումից հետո վայրի կենդանիներ անազատ պայմաններում պահողներին (անկախ տվյալ վայրի կենդանու ձեռքբերումը հաստատող փաստաթղթի առկայությունից) տրամադրվում է 12 ամիս ժամանակ՝ գալու և լիազոր մարմնից դրանց պահման թույլտվություն ստանալու և դրանց հաշվառման տվյալները լիազոր մարմնին տրամադրելու համար։ 

Կարգավորումներ են առաջարկվում նաև վայրի կենդանիների առքուվաճառքի, ինչպես նաև դրանց տեղափոխման կազմակերպման և իրականացման գործընթացում։

Back to top button