ԿարևորՔաղաքական

Մոսկվան Երևանից և Բաքվից պատասխան է սպասում սահմանազատման առաջարկի վերաբերյալ

Մոսկվան ակնկալում է, որ Բաքուն և Երևանը կարձագանքեն սահմանազատման հարցերի վերաբերյալ առաջարկներին, այսօր ճեծազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Մենք ուշադիր հետևում ենք հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում տիրող իրավիճակին, ինչը ևս մեկ անգամ հաստատում է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը հնարավորինս շուտ սկսելու անհրաժեշտությունը»,-ասել է Զախարովան՝ ընդգծելով, որ հարցի առնչությամբ Ռուսաստանն այդ առաջարկները փոխանցել է և՛ Բաքվին, և՛ Երևանին:

«Ակնկալում ենք, որ շուտով կստանանք պատասխան՝ հետագա ընթացքը ձևավորելու նպատակով: Զուգահեռաբար կշարունակենք Ադրբեջանի և Հայաստանի հետ համատեղ ջանքեր գործադրել տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակման ուղղությամբ՝ բարձրագույն մակարդակով 2020-ի նոյեմբերի 9-ին և 2021-ի հունվարի 11-ին ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների համաձայն»,-նշել է ՌԴ ԱԳՆ խոսնակը:

Ցուցադրել ավելի
Back to top button