

Հովհաննես Թումանյանի կինը՝ Օլգա Թումանյանը, տեսավ իր որդիների ու թոռան մահը։ 20-րդ դարը ողբերգական էր ոչ միայն հայ ժողովրդի, այլեւ Ամենայն հայոց բանաստեղծի գերդաստանի համար։
Հ. Թումանյանն ընտանիքի անդամների հետ, Թիֆլիս, 1914 թ․
genocide-museum.amՀովհ. Թումանյանը դստեր՝ Նվարդի հետ, Թիֆլիս, 1919 թ․
genocide-museum.amԹումանյանը դստեր՝ Աշխենի հետ genocide-museum.am Թումանյանը կնոջ՝ Օլգայի հետ, Թիֆլիս, 1915 թ․
genocide-museum.amՀ. Թումանյանն ընտանիքի անդամների հետ, Թիֆլիս, 1914 թ․genocide-museum.am
Ընտանիքի արական ողջ սեռը դարձավ նա’խ պատերազմի, ապա ստալինյան բռնաճնշումների զոհը։
Թումանյանի կինն ապրեց հարյուր տարի ու այդպես էլ չգտավ իր որդիներից շատերի շիրիմները։ Նա մինչև մահը հարցուփորձ էր անում իր զավակների մասին, անգամ խորհրդային երկրի առաջնորդներից մեկից՝ իրեն հյուր եկած Անաստաս Միկոյանից։