ԿարևորՀասարակություն

Մարալ Նաջարյանը՝ օրինակ բոլորի համար

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակից հայտնում են, որ այսօր Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունել է Արցախում հաստատված և պատերազմի հետևանքով գերեվարված Մարալ Նաջարյանին։

Զարեհ Սինանյանն ու Մարալ Նաջարյանը խոսել են գերության ընթացքում ունեցած նրա ապրումների, ներկայիս առողջական վիճակի մասին, նաև թե ինչպես գրասենյակը կարող է աջակցել նրան Հայաստանում աշխատանքի և կեցության հարցում:

«Մարդկային ուժի և հզոր կամքի մասին… Արցախում հաստատված և պատերազմի հետևանքով գերեվարված Մարալ Նաջարյանը դարձյալ հայրենադարձվել է: Մարալի տառապանքը և նորից հայրենիքում հաստատվելու ցանկությունը նրան դարձնում են օրինակ բոլորի համար»,-ասված է Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։

Ցուցադրել ավելի
Back to top button