Բիզնես բանաձև

Ծովային բեռնափոխադրումների գները հասել են վերջին 13 տարվա առավելագույնին․«Բիզնես բանաձև»

2021թ.-ի օգոստոսին ծովային փոխադրում իրականացնողները օրական միջին հաշվով ստացել են 37 500 դոլարի եկամուտ: Ցուցանիշն ամենաբարձրն է 2008թ.-ից ի վեր: Չինաստանից Եվրոպա 1 բեռնարկղի տեղափոխման գինը 14 500 դոլար է:

BMW-ն և Mercedes-ը նվազեցնում են շուկա դուրս բերվող մեքենաների թիվը՝ դրանց համար բարձր գին սահմանելու համար: Միկրոչիպերի պակասը վերջին շրջանում ստիպել է լիարժեք արտադրական հզորություններից հրաժարվել նաև այլ խոշոր ավտոարտադրողների:

Չինաստանի կառավարությունը կխրախուսի էլեկտրամոբիլ արտադրող փոքր ընկերությունների միաձուլումը՝ ոլորտի զարգացման կայուն հեռանկարներ ստեղծելու համար։

Ցուցադրել ավելի
Back to top button