ԿարևորՔաղաքական

Ի՞նչ կտա Հայաստանին ՀԱՊԿ-ում նախագահությունը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում  նախագահողի կարգավիճակից  մեծ ակնկալիքներ պետք չէ ունենալ, հիմնականն ու տեսանելին լինելու է կառույցի ղեկավար մարմինների նիստերի հյուրընկալումը Հայաստանում՝ կարծում է քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանը։

Քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյան

Միևնույն ժամանակ  ՀԱՊԿ-ում նախագահելը, նրա դիտարկմամբ, հնարավորություն է տալու կառույցի  օրակարգ բերել այն հարցերը, որոնք հայկական կողմի համար առաջնահերթ կարևորություն ունեն։

«Բայց պետք է հիշել ՀԱՊԿ-ի առանձնահատկությունը՝  բոլոր որոշումներն այստեղ ընդունվում են կոնսենսուսով, իսկ սուր խնդիրները քննարկվում են  փակ ձևաչափով»-«Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասել է վերլուծաբանը։

Հայաստանն այսօր ստանձնել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նախագահությունը։ ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ և Պաշտպանության նախարարների խորհուրդների և ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի հաջորդ նիստերը նախատեսվում է անցկացնել Հայաստանում՝ 2022 թվականի առաջին կեսին:

Ի՞նչ է ենթադրում ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության ստանձնումը, ի՞նչ գործնական հետևանքներ կարող է ունենալ և ինչպե՞ս է ազդելու այդ կառույցում մեր երկրի անվտանգային խնդիրներն արծարծելու վրա։

Ցուցադրել ավելի
Back to top button