Վերնատուն

Անկախ և իրազեկ քաղաքացի լինելու համար կարևոր է հումանիտար գիտությունների դերը․ «Վերնատուն»

Անկախ և իրազեկ քաղաքացի լինելու համար կարևոր է հումանիտար գիտությունների դերը, ասում է գրող, սցենարիստ, հրապարակախոս Վահրամ Մարտիրոսյանը: ՀՀ անկախության 30–ամյակի առիթով զրույցում Վահրամ Մարտիրոսյանն անդրադառնում է անկախությանն ու «սովետական լաբորոտորիային», անկախ լինելու հոգեբանականն ու արժեհամակարգային կարևոր նախապայմաններին, ինքնությանը՝ որպես անկախության օրակարգ, մշակույթի ու պատմության դերին։

«Վերաերևակայենք մեր պատմությունը՝ բայց ոչ հեքիաթների ձևով, այլ փաստերի վրա հիմնվելով։ Վերաիմաստավորման շատ բան ունենք։ Երբ խոսում ենք մշակութային արժեքներից, մեր պատմությունը անընդհատ ներկայացնում ենք որպես զոհի պատմություն, ազգ–զոհի պատմություն, բայց մեր հերոսականությունը ունեցել է այնպիսի դրվագներ, որոնք մեզ համար արժևորված չեն»․ – ասում է Վահրամ Մարտիրոսյանը՝ անկախության օրակարգում կարևորելով կրթության, մեդիագրագիտության ու մշակույթի դերը։

Back to top button